«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է «Ասթոն Վիլայի» հետ ոչ-ոքի (2:2) խաղի տպավորություններով։ Մերսիսայդցիները բաց թողեցին «Արսենալից» տասը միավորով առաջ անցնելու շանսը՝ չկարողանալով հաղթել «Ասթոն Վիլային»:
«Բոլորը գիտեն, թե որքան դժվար է այստեղ խաղալ «Ասթոն Վիլայի» դեմ՝ հաշվի առնելով թիմի ուժը և երկրպագուների աջակցությունը: Մենք ցանկանում ենք ինչ-որ բանի հասնել այս մրցաշրջանում, ամեն ինչ ունենք դրա համար։
Բայց որոշ հանդիպումներում մենք չստացանք այն, ինչին արժանի էինք: Դուք կարող եք դիտել երկրորդ խաղակեսում ստեղծված պահերի քանակը։ Հանդերձարանում կա մեկ խաղացող, ով անկասկած վատ է զգում: Դուք գիտեք, թե ով է դա»,- ասել է Սլոթը հետխաղյա հարցազրույցում։