Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի` փետրվարի 20-ին կայանալիք հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար:
Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ: