«Միլանի» խորհրդական Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է թիմի խաղը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ֆեյենորդի» դեմ (1։1)։
Հիշեցնենք, որ իտալական ակումբը երկու խաղերի արդյունքում պարտվեց 1։2 հաշվով և լքեց հետագա պայքարը։
«Մենք հիասթափված և զայրացած ենք։ Մենք հասունության պակաս ցույց տվեցինք, բայց մրցավարը խիստ էր։ Այսպիսի խաղում պետք է սիմուլյացիա տալ բանավոր զգուշացում։ Այս դրվագը փոխեց խաղը։ Երբ նման իրավիճակներ են տեղի ունենում, անհնար է հստակ ասել՝ դրանք արդար են, թե ոչ։ Թեոն դերասան չէ, նա ֆուտբոլ է խաղում։ Առաջին զգուշացման ժամանակ նա բռնեց մրցակցի մարզաշապիկից, բայց նման բաներ լինում են խաղադաշտում։
Մենք զայրացած ենք ինքներս մեզ վրա, հակառակորդը մեզնից ուժեղ էր։ Մենք մրցավարի վրա չենք բարկանում։ Մենք ենք մեղավոր, այստեղ արդարացումներ կամ բողոքներ չեն կարող լինել։ Պետք է նայենք ինքներս մեզ և ընդունենք մեր սխալները, որպեսզի բարելավվենք և առաջ գնանք»,- ասել է Իբրահիմովիչը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։
51-րդ րոպեին «ռոսոներիները» մնացին 10 հոգով։ «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը երկրորդ դեղին քարտը ստացավ սիմուլյացիայի համար։