Երկու ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Երկու ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ «Ռեալից»։ Այս մասին հաղորդում է Transfer News Live-ը։

Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպան Արդա Գյուլերն ու հարձակվող Էնդրիկը անհանգստացած են խաղային պրակտիկայի պակասով և ցանկանում են լքել ակումբը։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Արդա Գյուլերին գնահատում է 45 միլիոն եվրո, իսկ բրազիլացի  Էնդրիկին՝ 40 միլիոն եվրո։