Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Սելթիկի» հետ։ Խաղը ավարտվեց 1։1 հաշվով։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց շոտլանդացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը։
«Նա մի քանի հիանալի սեյվեր կատարեց ամբողջ խաղի ընթացքում»,- եզրակացրել են ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։