Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Օսկար դե Մարկոսը կավարտի կարիերան ընթացիկ ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին պաշտոնապես հայտնել է բասկյան ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա Դե Մարկոսը բասկյան ակումբի ավագն է։ Օսկարը ակումբին միացել է դեռ 2009 թվականին՝ հայրենի Ալավեսից տեղափոխվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր դե Մարկոսն ակումբի կազմում անցկացրել է 560 հանդիպում, ինչը երկրորդն է ակումբի պատմության մեջ:
Ավելի շատ հանդիպում է անցկացրել միայն Խոսե Անխել Իրիբարը՝ 614: Դե Մարկոսը երեք տիտղոս է նվաճել «Ատլետիկի» հետ: Օսկարը մեկ անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, երկու անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը։