Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) պաշտոնական հետաքննություն է սկսել մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյի՝ ֆուտբոլից դուրս գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ հետաքննության թիրախ է դարձել Մոնտերոյի հիմնադրած խորհրդատվական ընկերությունը։ Նրա հաճախորդները կարող են լինել Լա Լիգան, ՈՒԵՖԱ-ն և որոշ ակումբներ՝ ինչպես Իսպանիայից, այնպես էլ Եվրոպայից:
Ընդգծվում է, որ RFEF-ի հատուկ կոմիտեն հետաքննություն է սկսել մրցավարի նկատմամբ հնարավոր շահերի բախման համար։ Եթե Մոնտերոյի դեմ գործ հարուցվի, նա կարող է ենթարկվել պատժամիջոցների՝ 100,000 եվրո տուգանքի և մինչև հինգ տարով որակազրկման տեսքով։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 24-րդ տուրի «Ռեալ» – «Օսասունա» խաղում (1։1) Մոնտերոն ուղիղ կարմիր քարտ էր ցույց տվել «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին՝ մրցավարին վիրավորելու համար։ Նա 11 մետրանոց նշանակեց նաև «Ռեալի» դարպասին։