Մրցավար Խոսե Մունուերայի ընտանիքը խնդիրներ ունի Ջուդ Բելինգհեմի վիճելի հեռացումից հետո: Մրցավարը վիրավորական արտահայտության համար ուղիղ կարմիր քարտ է ցույց տվել «Ռեալի» խաղացողին։
Դա տեղի է ունեցել «Օսասունայի» հետ արտագնա խաղում (1:1):
«Ես տնից դուրս չեմ գալիս: Իմ անչափահաս եղբոր տղաներին զրպարտում են: Նույնիսկ փորձել են հարձակվել իմ եղբայրների վր։ 80-ամյա հայրս գնաց եկեղեցի ու… ավելի լավ է լռեմ։ Այս իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից»,- Մունուերայի խոսքերն է մեջբերում Todo Alicante-ն։
Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է երկու խաղով, սակայն Մադրիդի «Ռեալը» մտադիր է բողոքարկել որոշումը: