Ռաֆայել Վարան․ «Ես զարմացած եմ, որ նա տեղափոխվեց այդ ակումբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը իր զարմանքն է հայտնել մանկունիանցիների նախկին հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Ասթոն Վիլա» տեղափոխության կապակցությամբ։

Ֆրանսիացին անգլիացուն անվանել է նրանցից մեկը, ով պատրաստ է ամեն ինչ անել «Մանչեսթեր Յունայթեդի» համար և նշել, որ Ռեշֆորդը շարունակել է բարձր մակարդակ ցուցադրել նույնիսկ թիմի ոչ լավագույն շրջանում։

«Բայց ես զարմացած եմ, որ նա գնաց այդ ակումբ։ Ես պատկերացնում էի, որ նա կգնա ավելի հեռու», – Վարանի խոսքերը մեջբերում է New York Times-ը:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո