«Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը դարձել է «Պարի Սեն Ժերմենի» տրանսֆերային թիրախը։ Փարիզյան թիմի ղեկավարությունը տպավորված է անգլիացու խաղով Լիգա 1-ում և պատրաստ է հաջորդ ամառ նրա համար առաջարկել 75 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» կստանա տրանսֆերային արժեքի 50 տոկոսը, որը կազմում է 37,5 միլիոն եվրո։ Մեյսոն Գրինվուդը անգլիական ակումբի սան է։
Հարձակվողը «Մարսել» է տեղափոխվել անցած ամառ 26 միլիոն եվրոյի դիմաց։ 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտո դե Զերբիի թիմի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։