Պեպ Գվարդիոլա․ «Այս անգամ ձեզ խաբեցի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղի մասին (փետրվարի 19), ինչպես նաև մեկնաբանել է իր նախկին խոսքերն այն մասին, որ «Քաղաքայինների» այս խաղում «Լոս Բլանկոների» դեմ հաղթանակի հավանականությունը 1% է։

«Ես աներևակայելի հաճելի հիշողություններ ունեմ այդ մարզադաշտի հետ կապված։ Ես միշտ աներևակայելի հաճելի հիշողություններ ունեմ այստեղ գալուց հետո։ Բայց այստեղ երբեք հեշտ չի եղել. ոչ այն ժամանակ, երբ ես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ էի, ոչ այն ժամանակ, երբ մարզիչ էի «Բավարիայում» կամ «Մանչեսթեր Սիթիում»։ Միշտ դժվար էր։ Սա է պատմությունը, բայց մեզ հաջողվում է պահպանել լավ հիշողություններ, հաճելի պահեր։

Ասում եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» «Ռեալին» հաղթելու շանսերը 1% են․ Այս անգամ ես ձեզ խաբեցի», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ը։