«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Կադիսիան»։ Ակումբը Դիբալային առաջարկել է 75 միլիոն եվրոյի եռամյա պայմանագիր։ Պաուլոն կարող է ընդունել առաջարկը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա արգենտինացին անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Դիբալայի պայմանագիրը «Գայլերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, իսկ նրա շուկայական արժեքը կազմում է ութ միլիոն եվրո։