2010 թվականի նոյեմբերին Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 0-5 հաշվով պարտվեց «Բարսելոնային» Լա Լիգայում։ Մադրիդի նախկին խաղացող Մեսութ Օզիլը վերհիշել է այդ պարտությունը: «Սերուցքայինների» մարզիչն այն ժամանակ Ժոզե Մոուրինյոն էր։
«2010 թվականին մենք պարտվեցինք «Բարսելոնային» 0:5 հաշվով։ Երբ մենք մտանք հանդերձարան, մտածեցինք, որ Մոուրինյոն պատրաստվում է պայթել: Ժոզեն ներս մտավ, հարվածեց յուրաքանչյուրիս գլխին և ասաց․ «Գլուխներդ բարձրացրե՛ք։ Ես Ժոզե Մոուրինյոն եմ։
Հաջորդ մրցաշրջանում մենք նրանց կհաղթենք այստեղ»: «Այդպես էլ եղավ»,- ասել է Օզիլը։
Նշենք, որ 2011/2012 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում արտագնա խաղում հաղթել է «Բարսելոնային»՝ 2։1 հաշվով։