Վերջին շրջանում մամուլը ակտիվորեն կապում է «Լիվերպուլին» «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-, մերսիսայդյան ակումբը կարող է փոխանակում առաջարկել «կաչաղակներին»։
Խոսքն Իսակին և Դարվին Նունյեսին փոխանակելու մասին է: Բացի այդ, «Լիվերպուլը» որոշ հավելյալ գումար կվճարեն «սև ու սպիտակներին»։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Ալեքսանդր Իսակը դարձել է 17 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի լավագույն ռմբարկուների վարկանիշային աղյուսակում շվեդը չորրորդ տեղում է՝ զիջելով Քրիս Վուդին (18 գոլ), Էրլինգ Հոլանդին (19 գոլ) և Մոհամեդ Սալահին (23 գոլ):