Հայտնի է, թե որքան է արժեցել Էրիկ տեն Հագի հեռացումը «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Աշնանը «Մանչեսթեր Յունայթեդը» բաժանվեց Էրիկ տեն Հագից, իսկ Ռուբեն Ամորիմը դարձավ թիմի նոր գլխավոր մարզիչը։

Ինչպես գրում է լրագրող Մարտին Զիգլերը՝ վկայակոչելով «կարմիր սատանաների» ֆինանսական հաշվետվությունները, Տեն Հագի և նրա անձնակազմի հեռացումը ակումբի վրա արժեցել է 14,5 միլիոն ֆունտ (17,5 միլիոն եվրո՝ ներկայիս փոխարժեքով):

Էրիկ Տեն Հեգը ղեկավարել է «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի քան երկու տարի: Այս ընթացքում թիմն անցկացրել է 128 պաշտոնական հանդիպում, որոնցում ցույց է տվել հետևյալ արդյունքները՝ 72 հաղթանակ, 20 ոչ-ոքի, 36 պարտություն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 15-րդ տեղը։