Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի ուղեգրի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Սելթիկի» հետ։
Մյունխենի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
63-րդ րոպեին Նիկոլաս Կունը առաջ մղեց հյուրերին, իսկ 90+4-րդ րոպեին Ալֆոնսո Դևիսը հավասարեցրեց հաշիվը։
Գլազգոյում կայացած առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 2։1 հաշվով։ Այսպիսով, երկու հանդիպումների արդյունքում գերմանական ակումբը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի 1/8-րդ եզրափակիչ։
Այլ արդյունքներ․
✅ Զուգահեռաբար ընթացող խաղում «Բրյուգեն» երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5։2 հաշվով հաղթեց «Ատալանտային» և դուրս եկավ մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։
✅ Մյուս խաղում «Բենֆիկան» երկու խաղերի արդյունքում ընդհանուր 4։3 հաշվով հաղթեց «Մոնակոյին» և դուրս եկավ մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։