Կառլո Անչելոտտի․ «Ես պարզապես հոգնել եմ նրանից»

Կառլո Անչելոտտին կատակել է, որ հոգնել է Պեպ Գվարդիոլայի դեմ խաղալուց։

Այսօր «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն փլեյ-օֆֆի պատասխան խաղում՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգրի համար։ Առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին 3։2 հաշվով։

«Ես հոգնել եմ, պարզապես հոգնել եմ նրանից: Ես դեռ կարծում եմ, որ նա ֆանտաստիկ մարզիչ է: Ես հոգնել եմ նրա դեմ խաղալուց, բայց միշտ ուրախ եմ տեսնել նրան:

Սա անձնական մարտահրավեր չէ, մենք հասկանում ենք, որ սա մեր առճակատում չէ։ Սա «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղ է, երկու թիմեր ֆանտաստիկ խաղացողներով»,- ասել է «Ռեալի» մարզիչը։