Կառլո Անչելոտտի․ «Ես դեռ կարծում եմ, որ նա ֆանտաստիկ մարզիչ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին «Քաղաքայինների» հետ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղից առաջ խոսել է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։

«Ես հոգնել եմ Գվարդիոլային իմ առջև տեսնելուց։ Ես դեռ կարծում եմ, որ նա ֆանտաստիկ մարզիչ է, բայց ես հոգնել եմ նրա դեմ խաղալուց»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Գվարդիոլայի սաների տնային պարտությամբ՝ 2։3 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 19-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։