«Ռեալ Բետիսի» բրազիլացի հարձակվող Անտոնին ընդգրկվել է Լա լիգայի ամսվա լավագույն խաղացողի հավակնորդների թվում։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելուց հետո հարձակվողն իր նոր թիմի չորս խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Անտոնին 2025 թվականի փետրվարին ամսվա լավագույն խաղացողի կոչման համար կմրցի Կիլիան Մբապպեի, Պեդրիի, Անտե Բուդիմիրի և Օյան Սանսեթի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բետիսի» միջև վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։