«Երևանը»` սկսում ֆուտզալի ակադեմիայի աշխատանքները

Ֆուտզալի Հայաստանի եռակի չեմպիոն «Երևանը» հայտարարեց ընդունելություն 2010 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների և պատանիների համար։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Մարզումները կանցկացնեն թիմի լիցենզավորված մարզիչները։

«Ի՞նչ – Ֆուտզալի մարզումներ երեխաների համար,
Ե՞րբ – Փետրվարի 15-ից,
Ո՞րտեղ – Միկա մարզահամալիր ( Մանանդյան փող., 41 շենք. Շենգավիթ վարչ. շրջան)», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։