Վինիսիուս Ժունիորը գնել է պորտուգալական ակումբի բաժնետոմսերի մի մասը

Երկուշաբթի օրը հայտարարվեց, որ վաճառվել են Պորտուգալիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալվերկա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերը։ Գործարար Ռիկարդո Վիսինտինը վաճառել է իր մասնաբաժինը Իսպանիայից և Բրազիլիայից մի խումբ ներդրողների։

Խմբում ընդգրկված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, հաղորդում է A Bola-ն։ Աղբյուրը նշում է, որ գործարքը կարող էր կազմել մոտ 10 միլիոն եվրո։

Վինիսիուս Ժունիորն ու Մադրիդի «Ռեալի» մյուս ֆուտբոլիստներն այժմ պատրաստվում են Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։