«Ռեալ Մադրիդի» աստղը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվողներից մեկով։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Արքայական ակումբը հետաքրքրված է բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյով։ «Սիթին» կարող է 150 միլիոն եվրո առաջարկել 24-ամյա բրազիլացու համար։

Հարձակվողին ձեռք բերելով անձամբ է հետաքրքրված «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

Ռոդրիգոն աշխատանքային պարտավորություններ ունի «Լոս Բլանկոսի» հետ մինչև 2028 թվականի ամառ։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։