Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «կարմիր սատանաների» վատ խաղի մասին։
«Ակումբը մեծ խնդիրների առաջ է։ Թիմը շատ մոտ է անկման գոտուն։ Ասում են, որ «Մանչեսթեր Յունայթեդին» ևս 11 միավոր է պետք Պրեմիեր լիգայում մնալու համար։ Կարող եք դիտել հանդիպումների ցանկը և տեսնել, թե որտեղ կարող է միավորներ վաստակել:
Այս պահին ես դրա համար ակնհայտ հնարավորություններ չեմ տեսնում։ «Սա է հիմնական խնդիրը», – ասել է փորձագետը իր փոդքաստում:
Անգլիայի առաջնության 24 տուրից հետո մանկունիացիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղը։