«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
«Քաղաքայինները» 24-ամյա բրազիլացու համար կարող են առաջարկել 150 միլիոն եվրո։ Հարձակվողին ձեռք բերելով անձամբ է հետաքրքրված «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Ռոդրիգոյի պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։