«Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հեյսենը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վաճառվել խոշոր գումարի դիմաց: Ինչպես հայտնի է, 19-ամյա ֆուտբոլիստի հաջողություններին հետևում են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և Անգլիայի Պրեմիեր լիգայի գրանդները։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստի պայմանագրում 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 60 միլիոն եվրո) ազատման կետ կա: Այս տարբերակն ուժի մեջ կմտնի հաջորդ ամառ։
«Բորնմութը» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ 15,2 միլիոն եվրոյով «Յուվենտուսից» գնեց Դին Հեյսենին։ Իսպանացի հեռանկարային կենտրոնական պաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: