Նեյմարի հայրը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

«Սանտոսի» վինգեր Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվան, խոսել է բրազիլական ակումբում ֆուտբոլիստի ապագայի մասին։

«Մեր նախագիծը նախատեսված չէ ընդամենը հինգ ամսվա համար։ Մենք դիտարկում ենք ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։

Մենք չենք եկել այստեղ հինգ ամիս հիմնական կազմում տեղի համար պայքարելու, այլ «Սանտոսին» վերակազմավորման հնարավորություն տալու, ակումբի համար գործընկերներ գտնելու, որպեսզի այն վերակառուցվի»,- Նեյմարի հոր խոսքերն է մեջբերում TNT Brasil-ը։

Նեյմարը «Սանտոսի» երիտասարդական համակարգի սան է, որտեղ նա խաղացել է 2009-ից 2013 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 225 հանդիպման՝ դառնալով 136 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։