«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

«Միլանի» կենտրոնական կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հոլանդացու պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հունիսը։ Նշվում է, որ կողմերն անցյալ տարի բանավոր պայմանավորվել են ամեն ինչի մասին, և շուտով ամեն ինչ պետք է ձևակերպվի։

Ֆուտբոլիստը միացել է «Միլանին» 2023 թվականին՝ պայմանագիր կնքելով մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 11 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։