«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է հեռանալ ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է վաճառվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» 22-ամյա խաղացողի համար կխնդրեն մոտ 40 միլիոն ֆունտ (մոտ 48 միլիոն եվրո):

Ontheminute-ը հայտնում է, որ Լիդսը հետաքրքրված է դանիացու հետ պայմանագիր կնքելու հարցում և կարող է առաջարկ անել, եթե բարձրանա Պրեմիեր լիգա: Հավակնորդների թվում են նաև «Վեսթ Հեմը» և «Յուվենտուսը»:

Ռասմուս Հոյլունդն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։