«Մանչեսթեր Սիթին» նախապատրաստում է թիմի կազմի երիտասարդացում։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Քաղաքայինների» թիրախը «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցն է:
Գերմանացին վաղուց էր հայտնվել մանչեսթերյան ակումբի ռադարում, սակայն այժմ Վիրցի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Անգլիական ակումբը այս խաղացողին տեսնում է որպես մեկը, ով կարող է փոխարինել Կևին դե Բրույնեին։
Աղբյուրը նշում է, որ Վիրցը կարժենա ավելի քան 85 մլն ֆունտ (ավելի քան 100 մլն եվրո): Միևնույն ժամանակ, 21-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաև «Բավարիան» և «Ռեալը», ինչը նշանակում է, որ «Մանչեսթեր Սիթին» ստիպված պատրաստվել մրցակցությանը: