Լուկաս Պակետան կարող է տեղափոխվել Բրազիլիա

«Վեսթ Հեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է հեռանալ անգլիական ակումբից։

Ինչպես հայտնում է Portal Do Palmeirense-ը, անգլիական ակումբը պատրաստ է ամռանը 27-ամյա կիսապաշտպանին բաց թողնել բրազիլական «Ֆլամենգո» ընդամենը 24 միլիոն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին սպառնում է ցմահ որակազրկում ֆուտբոլային խաղադրույքների հետ կապված սկանդալի պատճառով։

Այս մրցաշրջանում Պակետան բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման և դարձել հինգ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։