«Լիվերպուլը» այլ գրանդների հետ կմրցի «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս ամառ «կաչաղակներին» չափազանց դժվար կլինի պահել իրենց աստղին, եթե չկարողանան Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտն անձամբ է առաջ տարել Իսակի հետ պայմանագիր կնքելու գաղափարը. հոլանդացի մասնագետի կարծիքով՝ շվեդը իդեալական լրացում կլինի «Լիվերպուլի» հարձակման գծում։
Transfermarkt-ը Ալեքսանդր Իսակի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո, սակայն «Նյուքասլը» 25-ամյա խաղացողի համար կարող է պահանջել ավելի զգալի գումար: