«Լիվերպուլը» ծրագրում է վերջին տարիների ամենամեծ ամառային տրանսֆերային պատուհաններից մեկը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ցանկի առաջին ֆուտբոլիստներից մեկը «Բորնմութի» 19-ամյա պաշտպան Դին Հյուսենն է, ում ակումբը տեսնում է որպես 33-ամյա Վիրջիլ վան Դեյկի երկարաժամկետ փոխարինող։ Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը ներառում է 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (60,5 միլիոն եվրո) վաղաժամկետ խզման կետ։
«Լիվերպուլի» մյուս տրանսֆերային նպատակը «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակն է։ Ակումբները, որոնք հետաքրքրված են շվեդ ֆուտբոլիստին ձեռք բերելով, պետք է 120-150 մլն ֆունտ (145-180 մլն եվրո) առաջարկ ներկայացնեն։