«Պարի Սեն Ժերմենի» վինգեր Խվիչա Կվարացխելիան մարզումների ժամանակ աչքի չի ընկնում ու զուսպ բնավորության շնորհիվ չի փորձում ավելորդ ուշադրություն գրավել իր վրա։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի, վրացի ֆուտբոլիստը համբերատար սպասում է նոր թիմի առաջատար դառնալուն՝ հասկանալով, որ դեռ ֆրանսիական ֆուտբոլին ու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գաղափարներին հարմարվելու փուլում է։
Կվարացխելիան փարիզցիներին միացել է հունվարի կեսերին։ Մրցաշրջանի առաջին կեսում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։