Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Չելսիի» տրանսֆերային նպատակների մասին

Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Լոնդոնի «Չելսիի» մարզիչ Էնցո Մարեսկայի տրանսֆերային նպատակների մասին։

Ըստ լրագրողի՝ մասնագետը ղեկավարությանը հայտնել է, թե ինչ ուժեղացումներ են հարկավոր, նա դժգոհ է ձմեռային տրանսֆերային պատուհանից։

«Չելսիի» համար ձմեռային տրանսֆերային պատուհանը հեշտ չէր։ Մարեսկան արդեն ակումբի հետ միասին պլանավորում է ամառային պատուհանը, և քննարկվել են դիրքերը, որտեղ անհրաժեշտ է ուժեղացումներ կատարել։ Առաջիկա պատուհանը շատ կարևոր է լինելու «Չելսիի» համար»,- ասել է հանրահայտ ինսայդերը։