Մյունխենի «Բավարիան» ամռանը կազմն ուժեղացնելու տարբերակներ է դիտարկում:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, մյունխենյան թիմի տեսադաշտում է վինգեր Անտոնին, ով տպավորիչ է հանդես գալիս «Բետիսում»:
24-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդից» ձմռանը վարձավճարով տեղափոխվել է «Բետիս» և իր նոր թիմում արդեն երեք գոլ է խփել։
Transfermarkt-ը Անտոնիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: