CHAMPIONS LEAGUE. «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Ֆեյենորդի» հետ և լքեց հետագա պայքարը 🎥

«Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց հոլանդական «Ֆեյենորդի» հետ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում։

Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Ռոսոներիները» բացեցին խաղի հաշիվը առաջին րոպեին, աչքի ընկավ Սանտյագո Խիմենեսը։ Երկրորդ խաղակեսի սկզբում «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը երկրորդ դեղին քարտը ստացավ սիմուլյացիայի համար։

Իսկ 73-րդ րոպեին հյուրերը Յուլիան Կարանսայի խփած գոլով փրկվեցին պարտությունից։

Այսպիսով, փլեյ-օֆֆի երկու խաղերի արդյունքում «Ֆեյենորդը» հաղթեց «Միլանին» 2:1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ։