«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն պատասխանել է իր լավագույն մրցաշրջանի մասին հարցին։
«Անձամբ ինձ համար լավագույն մրցաշրջանն իմ առաջին մրցաշրջանն էր «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես չեմ խոսում հավաքական կոչումների մասին։ «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելը ամենամեծ ձեռքբերումն է… բայց կարծում եմ, որ «Օլդ Թրաֆորդը» տեսան Կազեմիրոյի լավագույն տարբերակը իմ առաջին տարում»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։