Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք որևէ բան ասել երկուշաբթի օրը կայացած «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» հանդիպման մրցավարության մասին։
«Այստեղ ասելիք չկա։ Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը կատարվածի մասին, շատ զարմանալի բան է։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Այն, ինչ տեղի ունեցավ «Օսասունայի», «Ատլետիկոյի» հետ մեր հանդիպումներում… Մեզ վնասեցին որոշ մրցավարական որոշումներ, որոնք մենք դեռ չենք հասկանում։
Արդյո՞ք մրցավարությունն ավելի լավն է եվրոպական մրցաշարերում․ Այո, վիճակագրությունն ինքնին խոսում է։ Ավելի քիչ հակասություններ կան և ավելի քիչ միջամտություն VAR-ից։ Այն միջամտում է միայն անհրաժեշտության դեպքում։ Չեմպիոնների Լիգայում երկրներից միայն լավագույն մրցավարներն են աշխատում, ուստի որակը շատ բարձր է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝