«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռոբերտ Լևանդովսկու վերաբերյալ

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է երկու մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը նախատեսում է 36-ամյա լեհ հարձակվողին պայմանագիր առաջարկել մինչև 2027 թվականը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ։