Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը գրավում է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությունը, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն, 21-ամյա ֆուտբոլիստը, ում արժեքը Transfermarkt-ը գնահատում է 140 միլիոն եվրո, կատալոնական գրանդը համարվում է ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը այն բանից հետո, երբ Ջամալ Մուսիալան երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ։
Իսպանական ակումբի նախագահ Ժոան Լապորտան ու մարզական տնօրեն Դեկուն արդեն սկսել են աշխատել տրանսֆերի վրա։
Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։ Նրան կարող են ավելի լուրջ աշխատավարձ առաջարկել, քան կատալոնական ակումբը։
Ֆլորիան Վիրցը ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։