Արնե Սլոտը՝ Վատարու Էնդոյի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կիսվել է կիսապաշտպան Վատարու Էնդոյի խաղի վերաբերյալ իր մեկնաբանություններով։

«Վատան շատ օգտակար է այս մրցաշրջանում: Կարեւոր չէ, թե քանի րոպե է նա խաղացել»,- Սլոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 32-ամյա ճապոնացին մասնակցել է 21 խաղի։ Էնդոյի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 12 մլն եվրո։