Տիագու Մոտա. ««Յուվենտուսը հիանալի երկրորդ խաղակես անցկացրեց «Ինտերի» դեմ և արժանի էր հաղթանակի»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան մեկնաբանել է «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0) Ա Սերիայի խաղում։

«Բոլոր հաղթանակները կարևոր են, այսօր մարզադաշտում յուրահատուկ մթնոլորտ էր: Մենք հիանալի անցկացրինք երկրորդ խաղակեսը և արժանի էինք հաղթանակի: Այժմ երկրպագուները պետք է վայելեն հաղթանակը, իսկ վաղվանից մենք կպատրաստվենք ՊՍՎ-ի հետ խաղին՝ մեր նպատակին հասնելու համար։

Առաջին խաղակեսում մենք չափից դուրս շատ էինք հարգում «Ինտերին» և չափից շատ տանջվում դրա պատճառով: Երկրորդ խաղակեսում լավ խաղացինք։

Ի՞նչ ասացիք թիմին ընդմիջմանը: Ամենասովորական բաները. Թիմը բաղկացած է տղաներից, ովքեր ինչ-որ բանի հասնելու մեծ ցանկություն ունեն։ Տանը մենք հաճախ ավելի շատ ենք տառապում, սա մի բան է, որը պետք է բարելավվի:

Թիմը բարձրացրել է իր մակարդակը՝ «Ինտերի» հետ մրցելու համար։ Նման խաղերում դուք պետք է լինեք ձեր լավագույն մարզավիճակում 95 րոպե։ Մենք արժանի էինք հաղթանակի», – Մոտտայի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը։