Sportingpedia. Աշխարհի ամենաթանկ առաջնությունների վարկանիշային աղյուսակը

Sportingpedia կայքը կազմել է աշխարհի ամենաթանկ առաջնությունների վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով դրանցում խաղացող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր գնահատված արժեքի վրա։

Այսպիսով, ամենաթանկ առաջնությունը կրկին ճանաչվեց անգլիական Պրեմիեր Լիգան։ Ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը գնահատվում է 11,77 մլրդ եվրո։

Նրանց հաջորդում են Իսպանիան (5,29 միլիարդ), Իտալիան (5,07 միլիարդ), Գերմանիան (4,48 միլիարդ), Ֆրանսիան (3,52 միլիարդ), Բրազիլիան (1,63 միլիարդ), Պորտուգալիան (1,59 միլիարդ), Նիդեռլանդները (1,28 միլիարդ), Միացյալ Նահանգները և Կանադան (MLS, 1,24 միլիարդ), Թուրքիան (1,15 միլիարդ) և Սաուդյան Արաբիան (1,9 միլիարդ)։