«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Թոթենհեմից» կրած պարտությունը (0։1)։
«Տարբերությունը խաղի մեջ էր, նրանք գոլ խփեցին, իսկ մենք՝ ոչ։ Մենք հնարավորություններ ունեինք։ Ես չեմ անհանգստանում իմ ապագայի համար։ Ես ատում եմ պարտվելը, դա ամենավատ զգացումն է: Բայց ես վստահ եմ իմ աշխատանքին և ցանկանում եմ պարզապես հաղթել հանդիպումներում:
Ես շատ խնդիրներ ունեմ, իմ աշխատանքն այստեղ այնքան, այնքան դժվար է: Բայց ես մնում եմ իմ համոզմունքներին»,- ասել է Ամորիմը մամուլի ասուլիսում։
«Մանչեսթեր Յունայթեդն» ունի 29 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։