«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չեն անհանգստացնում վատ արդյունքները։ Կիրակի օրը «Թոթենհեմից» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո «կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում նահանջել են 15-րդ հորիզոնական:
«Ես անհանգստացած չեմ։ Ես հասկանում եմ մեր երկրպագուներին, հասկանում եմ, թե ինչ են մտածում լրատվամիջոցները։ Ես ատում եմ պարտվելը, դա ամենավատ զգացումն է: Մնացածի մասին չեմ մտածում։
Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ իմ խաղացողներին: Ես հասկանում եմ իմ վիճակը, իմ աշխատանքը և վստահ եմ իմ աշխատանքի վրա։ Ես պարզապես ցանկանում եմ հաղթել: Ինձ անհանգստացնում է մրցաշարային աղյուսակի դիրքը, ես չեմ անհանգստանում ինքս ինձ համար»,- ասել է Ամորիմը BBC Match of the Day-ին: