Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն RikReddy YouTube ալիքին պատմել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը նշել է իր հայրենակցի՝ «Սանթոսի» նախկին հարձակվող Պելեի անունը։ Հիշեցնենք, որ նա երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։
Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 77 գոլի հեղինակ։ Ավելացնենք, որ ակումբային մակարդակում Պելեն, բացի բրազիլական «Սանթոսից», աչքի է ընկել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում» հանդես գալով։