«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է բաժանվել թիմի միանգամից երեք հիմնական ֆուտբոլիստներից, հայտնում է EL Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը ծրագրում է լայնածավալ վերակառուցում ակումբում և կարծում է, որ Կևին դե Բրույնեի, Բերնարդո Սիլվայի և Իլկայ Գյունդողանի վաճառքը կօգնի արագացնել այս գործընթացը։
Նույնիսկ Ֆիլ Ֆոդենի ապագան հարցականի տակ է, նրանով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»: 150 միլիոն եվրոյի առաջարկը կարող է ստիպել անգլիական ակումբին հրաժեշտ տալ նաև նրան։
Հիշեցնենք, որ Գվարդիոլան վերջերս երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ չնայած ակումբի շարունակական ճգնաժամին։