Պեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ սապսվող պատասխան հանդիպման մասին:
ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Քաղաքայինները» հաղթեցին «Նյուքասլին» (4:0): Փետրվարի 19-ին թիմը կանցկացնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի որակավորման 2-րդ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ (առաջինը խաղն ավարտվել է 2:3 հաշվով):
«Բոլորը հասկանում են, թե ինչ է նշանակում հաղթել «Բեռնաբեուում» նման իրավիճակում: Եթե խաղից առաջ հարցնեք մեր առաջ գնալու հավանականության մասին, չգիտեմ, դա նվազագույն է։ Կարելի է ասել 1 տոկոս, բայց եթե հնարավորություն լինի, կփորձենք, դա հաստատ», – ասել է Պեպ Գվարդիոլան։