«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է այն ֆուտբոլիստի անունը, որին միշտ երազել է մարզել։
«Բոլոր ֆուտբոլիստներից, որոնք խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում», ես կընտրեի Փոլ Սքոուլզին։ Նա պարզապես իր սերնդի լավագույն կիսապաշտպանն էր:
Ես երազում էի նրան մարզել։ Սքոուլզը և Գիգզը հիանալի խաղացողներ էին, նրանք թիմի չափանիշն էին»,- ասել է Գվարդիոլան Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում։