Ալեքսանդր Զինչենկոն կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Արսենալի» 27-ամյա եզրային պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է իսպանական Esto es Atleti պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է առաջիկա ամռանը պայմանագիր կնքել ուկրաինացի եզրային պաշտպանի հետ։

«Ատլետիկոն» համոզված է ուկրաինացու տրանսֆերի հարցում հաջորդ ամառ և պատրաստ է բավարարել «Արսենալի» ֆինանսական պահանջը և վճարել 20 միլիոն եվրո:

2024/2025 մրցաշրջանում Ալեքսանդր Զինչենկոն ակումբային մակարդակով անցկացրել է 13 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո